ԵՄ Brexit-ի հետ կապված կարող է հրավիրել արտակարգ հատուկ գագաթնաժողով
International newsԵվրոպական միությունը կարող է հրավիրել հատուկ գագաթնաժողով կապված Մեծ Բրիտանիայի՝ միությունից դուրս գալու հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին տեղեկացրել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
«Անդամ-երկրները զգուշացվել են, որ նման գագաթնաժողովը կարող է հրավիրվել ապրիլի 6-7-ը, եթե ծանուցումը (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ) ստացվի մարտի կեսերին: Սակայն որոշումը կընդունվի միայն ծանուցումից հետո»,- ասել է աղբյուրը:
Դիվանագետի խոսքով, հատուկ հանդիպումը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով, անկասկած, կհրավիրվի: «Միացյալ Թագավորությունը կծանուցի ԵՄ-ից դուրս գալու իր մտադրության մասին, 27 երկրների ԵՄ գագաթնաժողովը կհրավիրվի, որպեսզի պատրաստվեն կառավարման սկզբունքները համաձայն լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի»,- ասել է նա:
ՄԲ վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ խոստացել է ԵՄ-ից դուրս գալու գործընթացը սկսել մինչև մարտի վերջ: