Ռուսաստանը ոչ մի հարցում չի ստացել Կիմ Չեն Նամի սպանության մեջ չորս կասկածվողներին ձերբակալելու մասին
International newsՌուսաստանը ոչ մի հարցում չի ստացել Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող՝ Հյուսիսային Կորեայի չորս քաղաքացիներին ձերբակալելու մասին։Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կուալա Լումպուրի օդանավակայանում Հյուսիսային Կորեայի քաղաքացու սպանության հետաքննությունը Մալայզիան է իրականացնում, մենք չունենք հավաստի տեղեկություններ այդ սպանությանը Հյուսիսային Կորեայի քաղաքացիների մասնակցության մասին եւ որեւէ դիմում չենք ստացել նրանց ձերբակալելու մասին»,- ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է հետաքննության ընթացքին ու սպասում պաշտոնական տվյալների։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը մերժել է Հարավային Կորեայի խնդրանքը՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվողների գտնվելու վայրը պարզելու մասին։ ԴԻվանագիտական աղբյուրը հավաստիացնում է, որ կասկածյալները փախուստի են դիմել Վլադիվոստոկի, Մոսկվայի, Ջակարտայի ու Դուբայի տարածքներով։ Ռուսաստանը մերժել է Հարավային Կորեայի խնդրանքը «անբավարար պատճառների» համար։