«Ալ-Քաիդա»-ն հաստատել է կազմակերպության երկրորդ դեմքի մահվան փաստը
International news«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը հաստատել է Աբու ալ-Հեյրա ալ Մասրայի մահը, ով կազմակերպության հիերարխիայում իր կարևորությամբ համարվում է երկրորդ մարդը՝ ղեկավար Այման ազ-Զավահիրիից հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է Reuters գործակալությ ունը:
Աբու ալ-Հեյրա ալ-Մասրին ամերիկյան անօդաչու թռչող սարքից բաց թողնված հրթիռի հարվածից ոչնչացվել է սիրիական Իդլիբ քաղաքի շրջակայքում նախորդ կիրակի: