Եթե կապույտ ժապավենով ավտոմեքենա տեսնեք, իմացեք, թե ում հետ գործ ունեք (Photo)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երբևէ տեսե՞լ եք հետևի պատուհանի վրա կապույտ ժապավենով ավտոմեքենա: Գիտե՞ք ում համար ՝ նախատեսված:
Պարզվում է՝ մարդիկ այդ ժապավենն օգտագործում են ոստիկանության աշխատակցներին իրենց աջակցությունը հայտնելու համար:

Ոմանք այդ ժապավենն ընդունել են որպես հնարավորություն արտահայտելու իրենց լիակատար համաձանությունը իրավապահ մարմինների գործունեությանը:
Նախաձեռնությունը սկսվել է, երբ տեխասցի մի կին առաջարկել է անվճար բարակ կապույտ ժապավեններ կպցնել տրանսպորտային միջոցների հետևի պատուհանին:

Այս նախաձեռնությունը շատ արագ տարածվել է: Շատերն այս նախաձեռնությամբ կիսվել են սոցցանցերում:
Ավելի ուշ ակցիայի կազմակերպիչ կինը՝ Էյփրիլը, իր աշխատավայրի մոտ տեսել է հսկակայան թվով ավտովարորդների, ովքեր այդ ժապավենների հետևից են գնացել:

Կարծես ամբողջ Արևելյան Տեխասն է միացել ակցիային: Ավելին՝ դրան ոստիկանության շատ աշխատակիցներ են հետևել:
Ակցիան տարածում է գտել ոչ միայն ավտոմեքենաների տերերի շրջանում. մոտոցիկլավարները ևս սկսել են կապույտ ժապավեն կպցնել իրենց մոտոցիկլի վրա: