Միրանդա Քերն ու Էվան Սպիեգելը` հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի օբյեկտիվի առջեւ (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
ԱՄՆ-ում հայտնի հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանին եւ նրա Our City Of Angels ամսագրին NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում:
Լուսանկարիչն աշխատում է հոլիվուդյան հայտնի աստղերի եւ աշխարհահռչակ մոդելների հետ:
Դավիթը համագործակցում է Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելի, Ջոնի Դեփ գեղեցկուհի դուստր Լիլի Ռոուզ-Դեփի, հայտնի դերասանուհիներ Վանեսա Պարադիի, Միլա Յովովիչի, Քրիստեն Ստյուարտի եւ շատ-շատերի հետ:
Այս անգամ հայ լուսանկարչի օբյեկտիվի առջեւ են հայտնվել հմայիչ մոդել Միրանդա Քերն ու նրա սիրելին` միլիոնատեր Էվան Սպիեգելը:

Դավիթը ռոմանտիկ լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում` տեղեկացնելով, որ զույգը լուսանկարվել է Our City Of Angels ամսագրի համար: