10 իր, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա գարնանը
LifestyleԱրդեն գարուն է ու ժամանակն է թարմացնել զգեստապահարանը։ Նոր գարուն-ամառ սեզոնը սկսվել է մարտի 1-ից։
Cosmo-ն ուսումնասիրել է գարնան գլխավոր թրենդներն ու ներկայացրել զգեստապահարանի 10 բաղադրիչ, որոնք այս գարնանը շատ պահանջված ու տարածված կլինեն։
Եթե նախկինում վինիլից կարված հագուստը կարելի էր միայն մեծերի համար ֆիլմերում տեսնել, ապա այսօր աստղերը հագնում են դա նաև կարմիր գորգին։ Ձեր զգեստապահարանին ևս դրանք համապատասխան կլինեն։ Վինիլից կարված տաբատները համադրեք սպիտակ վերնաշապիկների կամ սպորտային շապիկների հետ, որպեսզի մեղմեք դրա ազդեցությունը։

80-ականների խոշոր աքսեսուարները կրկին նորաձև են։ Այս սեզոնին աքսեսուարներ ընտելիս՝ հաշվի առեք «Որքան շատ, այնքան լավ» կարգախոսը։

Տղամարդու ոճով դասական կոստյումն արդեն վաղուց նորաձև է։ Այս սեզոնին նորաձև են յուրօրինակ կոստյումները, որոնք լայն թևքեր, մեծ գրպաններ, տարբեր բարձրություններում կարված կոճակներ ունեն և այլն։

Լոգոմանիայից հետո նորաձևության ոլորտը գրավեցին գրվածքները։ Նոր հավաքածուներում տեղ գտնող հագուստը գոռում է ֆեմինիզմի, աշխատանքի, սիրո և նորաձևության մասին։ Նախապատվությունը տվեք սպիտակ վերնաշապիկին, որը նեյտրալ գրվածք ունի։

Այս գարնան անփոխարինելի իրը սպիտակ զգեստն է։ Այս զգեստը կարող եք համադրել վերարկուի ու կոպիտ բոտիլյոնների հետ։

Վարդագույնն այս գարնան գլխավոր գույնն է։ Ընտրեք վարդագույնի բոլոր երանգները։ Սակայն, դրանցից ամենանորաձևը «փոշոտ վարդագույնն» է։

Սպորտային ու գործնական ոճերի խառնուրդից ստեղծված կոմբինիզոնները շատ նորաձև կլինեն այս գարնանը։ Այսպիսի կոմբինիզոնները կարող եք համադրել ինչպես սպորտային, այնպես էլ դասական կոշիկների հետ։

Ժամանակակից աղջկա զգեստապահարանը հնարավոր չէ պատկերացնել առանց մարզակոշիկների։ Մարզակոշիկների ճիշտ ընտրությունը կարող է հիանալի կերպով ամբողջացնել ձեր կերպարը։

Սպիտակ ու սև պուտիկներով հագուստն անպայման պետք է ունենալ այս գարնանը։ Դրանք այս սեզոնի գլխավոր հիթն են։

Հագուստին կանացիություն ավելացնող դետալները գեղեցկացնում են ձեր կերպարը։ Դրանք կարող են ցանկացած տեսակի ու չափսի լինել։
