Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» մասնակցեցին կրթական ծրագրին

Society
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի կրտսեր անդամները «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության  Գավառի տարածքային զարգացման ծրագրի աջակցությամբ  մայրաքաղաքի «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»  մասնակցեցին «Սասունցի Դավթի  ճանապարհով»  խորագիրը կրող կրթական ծրագրին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, «Աժդահակ» էկոակումբի ղեկավար Նելլի Դռնոյան ը, դրական միջավայրը, հետաքրքիր թեմատիկան եւ կրթական ծրագրի ղեկավար Լիզա Շիրինյանի ուշադրությունն ու հոգատարությունը միանգամից ցրեցին Գեղարքունիքից մայրաքաղաք ժամանած աշակերտների ճանապարհային հոգնածությունը:
 
Ծրագրի ղեկավարն էկոակումբի կրտսեր անդամներին իրազեկեց, որ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնը» բացվել է 2009 թվականի  նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստան բերելու եւ  աշխարհին հայկական մշակույթը  լավագույնս ներկայացնելու առաքելությամբ: Ոգեշնչվելով իր հիմնադրի` պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով՝ կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների  եւ ծրագրերի լայն բազմազանություն: «Ժամանակակից արվեստի ցուցանմուշների մեծամասնությունը  Գաֆէսճեանի անձնական պատկառելի հավաքածուից է: Հրավիրյալ դասախոսները, ցուցադրվող դասական ֆիլմերը, իրականացվող համերգները, ինչպես նաեւ մեծահասակների ու երեխաների համար նախատեսված բազմաբնույթ կրթական ծրագրերն էլ ավելի են հարստացնում կենտրոնի միջոցառումների ժամանակացույցը»,-ներկայացրեց Լիզա Շիրինյանը: 
 
Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացան Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակին  եւ Հակոբ Կոջոյանի համանուն ստեղծագործությանը: Կերպարվեստի գործերից սահուն անցում կատարվեց գրական ստեղծագործությանը՝ «Սասնա ծռեր» էպոսին: Մասնակիցներին պատկերավոր ներկայացվեց էպոսի բոլոր չորս ճյուղերը՝ ավելի մանրամասն կենտրոնանալով «Սասունցի Դավիթ» հատվածի վրա: Այս ամենը կատարվեց շատ պարզ, մատչելի, երեխաներին հասանելի մեթոդով՝ հիմնվելով Արտաշես Հովսեփյանի  «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրության, ի նչպես նաեւ երեխաների ունեցած նախնական գիտելիքների վրա: Ծրագրի երկրորդ մասը շարունակվեց նույն սրահում: Նախքան ստեղծագործական մասին անցնելը՝  մասնակիցներին համառոտ ներկայացվեց կոմիքսային արվեստի սկզբունքները:
 
Ապա` յուրաքանչյուրին տրվեց «Սասունցի Դավիթ»  էպոսից մի դրվագ, որից օգտվելով՝ նրանք կոմիքսի տեսքով իրենց պատկերացրածը ներկայացրեցին թղթի վրա: Չնայած որոշ երեխաներ դժվարացան, բայց այս փուլը եւս անցավ շատ հետաքրքիր: Վերջում մասնակիցները հավաքեցին իրենց աշխատանքները  եւ  ծրագրի ղեկավարի աջակցությամբ՝ ըստ ժամանակագրության, կազմեցին «Սասունցի Դավիթ» վերնագրով գեղեցիկ եւ գունեղ գիրք: Երեխաներն իրենց ոգեւորությունը  եւ ուրախությունը հայտնեցին միջոցառման վերաբերյալ, խոստացան ավարտին հասցնել իրենց սկսած նկարները եÖ ‚ գիրքը իր վերջնական տեսքով տեղադրել էկոակումբի գրադարանում: Գնահատելի էր այն, որ երեխաների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց մշակութային հետաքրքրությունների համար պայմաններ ստեղծվեց, ինչը կարող  է  խթանել նրանց ստեղծագործական ունակությունների հետագա զարգացումը: Երեխաների մոտ ձեւավորվեց կիրառական գիտելիքներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան դպրոցում գեղագիտական մշակույթի ձևավորման համար: Ծրագրից հետո երեխաները շրջեցին տարածքում, դիտեցին արվեստի գործերը : Նրանց զարմացրեց զբոսաշրջիկների ցուցաբերած հետաքրքրությունը հայկական  արվեստի նկատմամբ»,-պատմեց Նելլի Դռնոյանը:
 
Միջոցառման վերջում «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» աշխատակիցները երեխաներին նվիրեցին արվեստին նվիրված իրենց հարուստ գրադարանի յուրօրինակ գրքերի հավաքածուից բազմաթիվ հետաքրքիր գրքեր, որոնք, ըստ էկոակումբի ղեկավարի հավաստման, տեղադրվել են   Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի  էկոակումբի գրադարանում  եւ  հասանելի են լինելու  դպրոցի մանկավարժներին  եւ  աշակերտներին:
 
Խոսրով Խլղաթյան
Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues