Հղի Իրինա Շեյքը կարճ կիսաշրջազգեստով զբոսնել է Լոս Անջելեսում
LifestyleՀղի Իրինա Շեյքին «բռնացրել են» կարճ կիսաշրջազգեստով Լոս Անջելեսում զբոսնելիս:

Ռուսաստանցի 31-ամյա մոդելը վերջին շրջանում խուսափում է պապարացիներից, այդ պատճառով լուսանկարներն այնպիսի տեսք ունեն, կարծես թաքնված տեսախցիկով արված լինեն:

Հավանաբար, այդպիսի հրահանգ կա Բրեդլի Կուպերից, ով նույնպես սկսել է ավելի քիչ երեւալ ֆոտոխցիկների առջեւ եւ ամբողջ ժամանակը փորձում է անցկացնել Իրինայի հետ:

Իսկ ավելի վաղ մոդելին նկատել էին քրոջ եւ զարմուհիների հետ Դիսնեյլենդում զբոսնելիս:
Ինքը՝ Իրինան օգտվել է փոքրիկների համար նախատեսված հանգիստ կարուսելից:
