Ռիոյում մոլորված զբոսաշրջիկների մեքենայի վրա անհայտ անձինք կրակ են բացել
International newsՌիո դե Ժանեյրոյում մոլորված արգենտինացի զբոսաշրջիկների մեքենայի վրա անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետեւանքով մի կին լուրջ վիրավորում է ստացել, հայտնում է Daily Mail–ն։
Նատալիա Լորենա Կապպետին ամուսնու ու ընկերների հետ փորձում էր հասնել Ռիոյի հանրահայտ Քրիստոս փրկչի արձանին, օգտվելով Google Maps. ծառայությունից։ Սակայն նրանք սխալմամբ մտել էին Մորրո դոս Պրազերես, որը համարվում է ամենավտանգավոր վայրերից մեկը քաղաքում։
Այդ թաղամասում զբոսաշրջիկների վրա անհայտ անձինք կրակ են բացել։ Արդյունքում Կապպետին վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրաբույժները 42-ամյա կնոջ մեջքից փամփուշտ են հանել։
Նախնական տվյալներով կրակողները թմրադեղերի վաճառականներ են եղել , որոնք արագ փախուստի են դիմել պատահարի վայրից։ Կրակ բացելու պատճառն անհայտ է։