Ի՞նչ ազդեցություն է ունենում որակյալ երաժշտությունը մարդու օրգանիզմի վրա
LifestyleԴեռևս հնագույն ժամանակներում մարդկանց հայտնի էր, որ ձայնային ալիքները ազդեցություն են ունենում մարդկանց ֆիզիկական և հոգեկան վիճակների վրա: Հայտնի էր, որ ալիքների հանդարտ ձայնը հանգստացնում էր մարդուն, մինչդեռ թմբուկի արձակած ձայները էներգիա են փոխանցում: Այն ժամանակների հանճարները (Պյութագորաս, Արիստոտել, Պլատոն և այլք) գիտեին, որ երաժշտությունը բուժող հատկություն ունի: Նրանք հավատում էին, որ ճիշտ մեղեդիներ ընդունելու շնորհիվ ներդաշնակություն է առաջանում մարդկային մարմնում:

Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը
Դեռ 1913 թ. Ռուսաստանում Վ.Մ. Բեխտերևի ղեկավարությամբ հիմնվեց հանձնաժողով, որն ուսումնասիրում էր երաժշտաթերապևտիկ էֆեկտները: Հանձնաժողովի կազմի մեջ էին մտնում ժամանակի տաղանդավոր հոգեբաններն ու երաժիշտները: Ըստ նրանց հետազոտությունների՝ վախը բացասաբար է ազդում ուղեղի կեղևի ֆունկցիոնալության վրա, որն էլ հանգեցնում է մարդու՝ տարածական կողմնորոշման խանգարման: Իսկ երաժշտությունը, դրական հույզեր փոխանցելով, հանգեցնում է մարդու մոտ հոգեսոմատիկ գործընթացի բարելավման, զարգացնում է ստեղծագործական կարողությունները:

Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին «երաժշտական նոր փորձարկումներ» կատարել բոլոր տարիքի մարդկանց վրա: Օրինակ՝ Մյունխենում երաժշտաական թերապիան օգտագործվում է մանկական ուղեղային կաթվածի բուժման համար: Բժիշկները այցելուներին առաջարկում են դասական որակյալ երաժշտություն լսել, որի ձայնային ֆոնը կարողանում է բարձրացնել տրամադրությունը և վերացնում է լարվածությունը:
Օրգանիզմի վրա ազդեցության պատճառները

Ինչո՞վ է պայմանավորված երաժշտության՝ օրգանիզմի վրա ազդելը: Գիտնականները պնդում են, որ մարդու մարմինը մի համակարգ է, որը հաստատուն թրթռում է: Միևնույն ժամանակ երաժշտությունը նույնպես թրթռում է, ուղղակի մի քիչ ավելի «համակարգված»: Հիվանդությունը կարելի է երաժշտական վատ նոտա համարել, որն առաջանում է առողջ օրգանիզմի հետ ինչ-որ հիվանդ օրգանի դիսբալանսի արդյունքում: Այս դեպքերում երաժշտությունը վերականգնում է ամբողջ օրգանիզմի ներդաշնակությունը:
Ինչպիսի՞ երաժշտությունը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա

Եթե մի մեղեդին կարող է լավ ազդել մարդու օրգանիզմի վրա, ապա միևնույն ժամանակ կան նաև այնպիսի մեղեդիներ, որոնք ուղղակի կարող են բարդացնել իրավիճակը:
Շատ մարդիկ դասական երաժշտությունը բացառապես օգտակար են համարում: Սակայն իրականում ոչ բոլոր դասական գործերն են ունենում դրական ազդեցություն: Բացի այդ՝ շատ բան կախված է նաև հենց մարդու խառնվածքից և բնավորությունից: Մի մեղեդին, որը մեկի համար ծանր և ճնշող է լսելը, մեկ ուրիշին կարող է ոգևորել և ուժ հաղորդել: Այդ իսկ պատճառով եթե մարդուն դուր է գալիս և հանգստացնում երաժշտության որևէ կոնկրետ ժանր, շատ լավ կլինի, եթե նա մինչև վերջ էլ շարունակի լսել այդ ժանրը:
Մասնագետներն ասում են, որ ինչքան քիչ է երաժշտության ձայնի հաճախականությունը, այնքան ավելի օգտակար է այն լսելը: Մինչդեռ օգտակարությունը մեծապես ոչ թե կախված է երաժշտության ժանրից, այլ հենց ունկնդրի՝ այդ երաժշտությունն ընդունել կարողանալուց: Պարբերաբար չափազանց ռիթմիկ երաժշտություն լսելը բարձրացնում է հոգնածության և դյուրագրգռության մակարդակները: