Գերմանական դպրոցում մուսուլմաններին արգելել են աղոթել դասարաններում
International newsԳերմանակական դպրոցում մուսուլմաններին արգելել են աղոթել դասարաններում, հայտնել է Վուպերտել քաղաքի դպրոցի ղեկավարությունը, փոխանցում է բրիտանական Daily Mail-ը։
Վարժարանի փոխտնօրենը հայտնել է դպրոցի մյուս երեխաները ու աշխատակիցները մտահոգված են, որ մուսուլմանները իրենց աղոթագորգերն են փռում դասարաններում ու այլ հանրային վայրերում, գրում է թերթը։ Տհաճություն են պատճառում նաեւ կրոնական ծիսակարգերը՝ օրինակ դպրոցի զուգարաններում ոտքերը լվանալու ծիսակարգը։
350 հազար բնակչություն ունեցող Վուպերտալը Գերմանիայում հայտնի է իսլամիստների ակտիվությամբ։ 2014-ի սեպտեմբերին քաղաքի փողոցներում հայտնվել էր շարիաթային ոստիկանությունը, որը տեղի սալաֆիթների համայնքն էր ստեղծել, իսկ դրանից երեք ամիս առաջ տեղի սինագոգայի վրա Մոլոտովի կոկտեյլներ էին նետել։