Yerevan, 08.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարտի 4-ի Ձեր աստղագուշակը

Lifestyle

Խոյ

Օրվա սկիզբը Խոյերի համար պասիվ կլինի: Պատճառը կարող է լինել ոչ միայն ծուլությունը, այլև անհրաժեշտ պայմանների, մարդկանց, շարժառիթների բացակայությունը: Դադարը կարելի է օգտագործել էներգիան վերականգնելու համար: Օրվա երկրորդ կեսը խոստանում է շփվողականության աճ և միանգամից մի քանի ուղղությունների նկատմամբ հետաքրքրություն: Ակտիվության ազդակ կարող է տալ թեժ նորությունը, հետաքրքիր առաջարկը:

Ցուլ

Օրվա առաջին կեսը Ցուլերը կարող են օգտագործել իրենց հայեցողությամբ: Կարելի է քունն առնել, անշտապ նախաճաշել, զբաղվել մանր անձնական կարիքներով: Անորոշության մթնոլորտը թույլ կտա երազել, ժամանակ ձգել, հետաձգել որոշումը: Օրվա երկրորդ կեսն ավելի դինամիկ է, սակայն զուրկ չէ անակնկալներից: Չարժե կուրորեն հետևել այսրոպեական քմահաճույքներին: Խորհուրդ է տրվում բծախնդրություն դրսևորել ցանկացած ընտրության մեջ:

Երկվորյակ

Օրվա երկրորդ կեսը Երկվորյակներին խոստանում է հետաքրքիր հնարավորություններ, ուրախ երեկո: Միաժամանակ կարող են վերադառնալ գայթակղությունները, պատրանքները, կասկածները: Գաղափարների, հույսերի և առաջարկների առատությունը կարող է կանգնեցնել ճամփաբաժանի առջև, ազատության ծարավը կարող է հաղթել պարտքի զգացումին: Ինքնավերահսկման բացակայության դեպքում ձեր վարքագիծը կարող է թեթևամիտ դառնալ:

Խեցգետին

Առավոտյան Խեցգետինների մեծամասնության տրամադրության մեջ կգերակշռի պրագմատիզմը: Օրվա երկրորդ կեսը կանցնի թեթև դրական ալիքի վրա և խոստանում է բազմաթիվ հաճելի պահեր, եթե ճիշտ վարքագիծ ընտրեք: Արժե մոռանալ ավելորդ ուղղագծության մասին, ինչպես նաև` միամիտ դյուրահավատության և անկեղծության: Հետաքրքիր շատ բան կիմանաք, եթե խորասուզվեք վիրտուալ բանավեճերի, գիտական կամ այլ վեճերի մթնոլորտ:

Առյուծ

Օրվա սկզբում շատ Առյուծներ պրագմատիկ կլինեն, սակայն աստիճանաբար կվերածվեն ռոմանտիկների, արկածներ որոնողների: Հնարավոր է ապագայի հետ կապված հույսերի և երևակայությունների ներհոսք: Կուժգնանա համախոհների միջավայրի նկատմամբ ձգտումը: Պայմաններ կձևավորվեն ուրիշների համակրանքը նվաճելու, ծանոթությունները վերսկսելու համար: Անկախ նպատակից և ձևաչափից` ցանկացած շփում խարդավանք կպարունակի:

Կույս

Կույսերն օրը կսկսեն հավասարակշռված տրամադրությամբ, սակայն օրվա երկրորդ կեսին վտանգ կա խելամտությունը կորցնելու: Տրամաբանությունը և ողջամտությունը կարող են տեղը զիջել երևակայություններին, երազանքներին և պատրանքներին: Կաճի խաբկանքի զոհ դառնալու հավանականությունը: Արժե ավելի բծախնդրորեն ընտրել գործընկերներին, ուղեկիցներին, զրուցակիցներին: Կախվածությունների հակված Կույսերին խորհուրդ է տրվում զգուշանալ ուրիշի ազդեցության տակ ընկնելուց:

Կշեռք

Կշեռքների համար առավել հաջող է օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ սպասվում են կա՛մ նոր բարենպաստ հնարավորություններ, կա՛մ վերադարձ նախկիններին: Կարող է նորից վերադառնալ սեփական հաջողության նկատմամբ հավատը կամ հավասարակշռությունը սասանված հարաբերություններում: Արժե հաշվի առնել տեղեկատվական աղավաղումների, մանր թյուրիմացությունների և վրիպակների հավանականությունը: Ցանկացած տվյալ արժե ճշտել:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ըմբռնումով մոտենալ ուրիշի պահվածքում փոփոխություններին: Գործընկերոջը կամ մտերիմ անձնավորությանը կարող է ժամանակ պահանջվել  դիրքորոշումների փոփոխման կամ անձնական առաջադրանքների լուծման համար: Բացառված չէ, որ ձեր շփումը ժամանակավորապես պակաս սերտ դառնա: Օրվա երկրորդ կեսը կարող է դժվարություններ առաջացնել գործողությունների հաջորդականության մեջ:

Աղեղնավոր

Այսօր Աղեղնավորների ծրագրերը կախված են ուրիշի պահվածքից: Վճռորոշ դեր կարող է խաղալ գործընկերոջ նախաձեռնությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ռոմանտիկ և ընկերական հանդիպումների, միջոցառումների մասնակցելու համար: Առավել խոցելի կդառնան մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Հարաբերությունները կարող են բարդացնել վստահության, հստակության և ազնվության պակասը, ներելու անընդունակությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրն անխռով կսկսվի: Երեկոյան մոտ կարող է անհանգստության, շտապողականության կամ մոլորվածության առիթ ի հայտ գալ: Նույնիսկ հաճելի իրադարձությունները որոշ ջանքեր կպահանջեն, օրինակ` կստիպեն հաշվի նստել ուրիշի ճաշակի հետ, հարմարվել ընկերության կամ իրադրության պահանջներին: Հետաքրքիր բայց հոգսառատ երեկո կլինի ընտանի կենդանիներ ունեցողների համար:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում օրն անցկացնել հանդարտ մթնոլորտում, որպեսզի ավելի շատ էներգիա կուտակեն: Օրվա երկրորդ կեսն իրադարձություններին արագություն կհաղորդի, կարող է արթնացնել կամ ուժգնացնել ռոմանտիկ զգացմունքները, ստեղծագործական ոգեշնչումը, խաղային ազարտը, հետաքրքիր գործնական գաղափար հուշել: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել գումարային հարցերում:

Ձկներ

Ձկներին կարևոր է շփման հարմար տոն, ճիշտ վարքագիծ ընտրել: Կարող է պետք գալ լռելու, մանևրելու, ինտրիգը պահպանելու ունակությունը: Օրն ընդգծում է ձեր խոցելիությունը և հուշում է, որ որոշ հարցեր դեռ հեռու են վերջնական լուծումից: Հնարավոր են կասկածներ, հնի և նոր միջև տատանումներ: Չարժե ձեզ վրա ավելորդ պատասխանատվություն վերցնել` հատկապես անորոշության պայմաններում: Անցանկալի են հապշտապ փոփոխությունները կենցաղում:

Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard