Պերուում լրագրողի այրված մարմինը գտել են ճամպրուկի մեջ
International newsՊերուացի լրագրողի մասնատված եւ այրված մարմինը ուրբաթ գտել են ճամպրուկի մեջ, որն անհայտ անձինք թողել էին Լիմայի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պերուի ոստիկանությանը:
50 տարեկան Խոսե Յակտայոն անհետ կորել է անցյալ շաբաթ օրվանից: Առայժմ չեն պարզվել նրա առեւանգնման եւ սպանության պատճառները:
Վերջին 12 տարիներին Յակտայոն անկախ հեռուստաընկերությունում պրոդյուսեր էր: Նրա սպանությունը Պերուի լրագրողական համայնքի շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Նա ընթացիկ տարում հարավամերիկյան երկրում սպանված առաջին լրագրողն է: