Թրամփի խորհրդականները պնդում են ազատել Օբամայի նշանակած պաշտոնյաներին. Politico
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները պնդում են, որ «կառավարությունը պետք է մաքրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքական նշանակումներից» եւ արագ նշանակել իր հանդեպ չեզոք դիրքորոշում ունեցող ավելի շատ մարդկանց: Նրանք իրենց պնդումները կատարում են Ռուսաստանի հետ Թրամփի վարչակազմի անդամների կապերի մասին շարքի ֆոնին: Այս մասին նշված է Politico-ում:
Թրամփի մի քանի խորհրդականներ կարծում են, որ Օբամայի նշանակած պաշտոնյաներն են Սպիտակ տանից տեղեկությունների արտահոսքի աղբյուրը եւ ձգտում են Թրամփի նախագահության տապալմանը: Վերջին օրինակը հայտարարություններն են այն մասին, որ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսն անցյալ տարի 2 անգամ հանդիպել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ:
Պարբերականում նշված է, որ Սպիտակ տան ներսում «Օբամայի պաշտոնյաների մասին խոսակցությունները սաստկացել են վերջին շաբաթների ընթացքում», եւ խորհրդականները նշում են, որ «միջոցներ ձեռնարկելու» ժամանակն է:
«Ժամանակն է անհապաղ ազատվելու Օբամայի նշանակած պաշտոնյաներից: Մեծաքանակ որոշումներ կան, որոնք նրանք են ընդունում, եւ կտրականապես դեմ են Թրամփին ու այն ամենին, ինչ նա առաջարկում է»,- հայտարարել է խորհրդականներից մեկը: