Վերա Բրեժնեւան` գարնանային շքեղ զգեստով
LifestyleՀայտնի երգչուհի 35-ամյա Վերա Բրեժնեվան արդեն վաղուց ապացուցել է բոլորին, որ իր գեղեցկությունը սահմաններ չունի: Երգչուհին չի խուսափում համարձակ զգեստներով, առանց դիմահարդարման լուսանկարներ հրապարակելուց եւ իր երիտասարդ դեմքը ցուցադրելուց: Վերան նաեւ հաճախ ցուցադրում է լուսանկարներ իր դուստրերի հետ:
Այս անգամ էլ երգչուհին լուսանկարներ է հրապարակել Instagram-ում դստեր հետ: Նրանք նույն զգեստով են:
Մայր ու դուստր նախընտրել են Alexandr Terekhov-ից վառ՝ գարունն ազդարարող, մինչեւ հատակը ձգվող զգեստ:
«Գարնանային գարուն գարնան հետ»,- Վերան այսպես է մակագրել լուսանկարը:
Նշենք, որ վերջերս երգչուհին ներկայացել էր բաց ֆոտոշարքում՝ մերկացնելով կուրծքը: