ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
PoliticsՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻ նախարարը հանդիպեց Սյունիքի մարզի փրկարարական վարչության, Գորիս և Կապան քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի հետ: Դավիթ Տոնոյանը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանը, շենքային պայմաններին ու ընթացիկ աշխատանքներին:
Աշխատանքային այցի հաջորդ կայանը Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատն էր և Ագարակ քաղաքի հենակետը: ԱԻ նախարարը հատկապես կարևորեց Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների երկկողմանի աշխատանքն ու համագործակցությունը մարզային և համայնքային կառույցների հետ:
Այցելության ընթացքում նախարար Տոնոյանը մի շարք հանձնարարականներ տվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին և Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանին մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների և հենակետերի աշխատանքի արդիականացման վերաբերյալ: