10 մլն դոլարի վերանորոգում. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տեղափոխվում են նոր առանձնատուն
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեկ 36-ամյա հայուհին իր բաց զգեստով ստիպել էր, որ նորից խոսեն իր մասին, իսկ այսօր հայտնի է դարձել, որ Քիմն ու Քանյեն շուտով նոր տուն կտեղափոխվեն:

Քիմն ու Քանյեն Հիդեն Հիլզում առանձնատուն են ձեռք բերել 2 տարի առաջ: Տունը նրանց վրա 20 մլն դոլար է նստել, իսկ վերանորոգումը՝ եւս 10 մլն դոլար:

Այդ նույն վերանորոգումը ձգվել է երկու տարի. Քանյեն անընդհատ դժգոհ է եղել, քանի դեռ վերանորգումը չի տվել 39-ամյա ռեփերի համար ցանկալի արդյունքը: Ինչպես գրում է People-ը, հիմա ընտանիքը Քրիս Ջենների առանձնատնից վերջապես նոր տուն է տեղափոխվում:

Քիմի եւ Քանյեի նոր տունն ունի 10 լոգարան եւ յոթ ննջարան: Առանձնատունը բեժ գույնի է, տարածքը 20 հազար քմ է: