Գարնանային խիստ կանացի must -have. ֆոտոշարք
LifestyleWnews.am-ը գրում է.
Գարնան գլխավոր աքսեսուարի՝ գոտիի մասին Wnews.am-ն արդեն գրել է, բայց իրանն ընդգծող կանացի այս աքսեսուարը միակը չէ, որ ակտուալ կլինի նոր սեզոնին: Պատմենք, թե որն է սուպերակտուալ,մեր կողմից սիրված գարնանային must -have-ը այս սեզոն:
Զուգագուլպաներ և գուլպաներ: Այ՛ո այս մասին մենք արդեն գրել ենք Թրենդ, գունավոր զուգագուլպաները կրկին ակտուալ են նյութում: Այս անգամ պարզենք, թե ինչպես ընտրել և ինչի հետ հագնել այն:
1. Ցանց՝ ընդ որում ոչ թե մանր, այլ՝ մեծ: Մեզ դուր է գալիս սպիտակ գույնը, բայց կարող եք ընտրել ինչ ուզեք՝ վառ կարմիրից, մինչև դասական սև: Ցանցավոր գուլպաները ևս ակտուալ կլինեն, հատկապես հետաքրքիր են դրանք կեդերի հետ:


2.Պուտավոր՝ հրաշալի է ռետրո ոճում, խորհուրդ ենք տալիս ընտրել սևը-սևի վրա, որպեսզի ոտքերը տեսողական հաստ չթվան:



3. Միատոն՝ Վառ, միատոն զուգագուլպաներն իսկական must-have են, հատկապես երբ կրում ենք միևնույն գույնի կոշիկի հետ:


4. Սպորտային գուլպաներ՝ Մի քիչ վիճահարույց, բայց մեգաթրենդ, հատկապես նորաձևության շաբաթների հյուրերի շրջանում: Puma, Nike կամ no name ՝ գունավոր կամ սպիտակ: Հետաքրքիր է, որ դրանք պետք է կրել ոչ սպորտային կոշիկների հետ՝ օրինակ սրածայր դասական բարձրակրունկների:


