Պատմություն այն մասին, թե ինչպես ամուսնացած տղամարդը խանութում հանդիպեց իր երազանքների կնոջը
LifestyleՄինչև անծանոթ գեղեցկուհուն հանդիպելը պրոֆեսիոնալ կոնֆերանսիե և 4 երեխաների հայր Ջեյսոն Հյուլեթը իրեն համարում էր աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Այդ պահին նա մեղքի զգացում է ունեցել, որ, առանց ցանկանալու, խաբել է իր կնոջը։ Ահա թե ինչ է գրել նա Facebook-ի իր էջում։
«Ամոթ է խոստովանելը, բայց այսօր ես կարծես թե դավաճանել եմ իմ կնոջը։ Ես պետք է մի քանի բան գնեի խանութից և երբ գնացի վճարելու իմ գնումների համար, տեսա այդ կնոջը հերթի մեջ, և կարծես թե էլէկտրահարվեցի։ «Տեսնես՝ ում բախտն է բերել նրա կողքին լինելու համար», մտածեցի ես»։

Բայց վայրկյաններ անց նա հասկացել է, որ ցնցող կինը իր կինն է, որը պատահաբար գնումներ է կատարել նույն տեղում։ Նրանց հերթի մեջ բաժանում էր մի մարդ, իսկ կինը չէր նկատել նրան։ Այդ ժամանակ տղամարդը որոշել է ուղղակի հետևել նրան։
«Առաջին հերթին ես հերթական անգամ զարմացա նրա աննման գեղեցկությամբ։ Համարել եմ, որ տեսնում եմ միշտ, բայց այսօր տեսա նորովի և չէի կարողանում հավատալ, որ ես այդ գեղեցկուհու ամուսինն եմ։
Երկրորդ, ես զարմացա, որ նա նույնիսկ չնայեց իմ կողմ։ Դա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, որ նա հայացքներ չի որսում, բայց վատ է իմ համար, քանի որ ես հասկացա, թե որքան դժվար է նվաճել նրա սերը։ Եվ ինչ տիտանական ջանքեր պիտի ես գործադրեի տարիներ առաջ, որպեսզի գոնե մեկ հանդիպման արժանանայի։ Մի պահ ես կրկին զգացի առաջին հանդիպման ձախողումը՝ հասկանալով, որ չեմ կարող հասնել նրան։
Եվ երրորդ, իմ համար իհարկե հաճելի էր տեսնել նրան այդ օրը անկախ, համեստ, ուրախ, բարի և զարմանալի, այնպիսին, ինչպիսին նա կա իրականում։ Նա ուղղակի վերցրեց գնումները և դուրս եկավ խանութից, իսկ ես չփորձեցի նրան կանգնացնել։ Ես ուղղակի հմայված նայում էի նրան, իմանալով, որ նա իմ կինն է և ես սիրում եմ այդ կնոջ մեջ ամեն ինչը»։
Սովորեք ձեր կողակիցներին նայել պատահական անցորդի աչքերով և հիշեցրեք ինքներդ ձեզ, թե ինչու սիրահարվեցիք նրան։
