Ռուսական գազի գինը Բելառուսի համար 2017-ին թանկացել է 6.8 տոկոսով
International newsՌուսական գազի գինը Բելառուսի համար 2017-ի հունվարի մեկից բարձրացել է 6.81 տոկոսով` 132-ից հասնելով 141.1 դոլարի` 1000 խորանարդ մետրի դիմաց:
DW.com-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է «Գազպրոմի» խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևի նամակում, որն ուղղված է եղել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
Նամակում Գոլուբևը նկարագրում է, թե ինչպես է ռուսական ընկերությունը հաշվարկել վառելիքի գինը: Այն որոշվում է հաշվի առնելով 2016-ի գազի գինը, փոխադրման և պահպանման արժեքը, ինչպես նաև դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ:
Հաշվի առնելով այդ բոլոր ցուցանիշները ռուսական գազը Բելառուսի համար 2017-ի սկզբին գնահատվել է 141.11 դոլար: «Գազպրոմի» տվյալներով` այդ գինը ցածր է միջին եվրոպական գնից: