Սելենա Գոմեսը The Weeknd-ի հետ Փարիզում համբուրվելիս
LifestyleՓարիզում ընթացող նորաձեւության շաբաթը բացի տարբեր ցուցադրություններից, պապարացիների համար հետաքրքիր է եղել նրանով, որ միաժամանակ այնտեղ էին մոդել Բելլա Հադիդը, վերջինիս նախկին ընկեր The Weeknd-ը եւ Սելենա Գոմեսը, ով Բելլայից խլել է նրա արդեն նախկին սիրելիին:

Ողջ շաբաթվա ընթացքում այս երեքը չէին հանդիպել մինչեւ H&M ցուցադրությունը, երբ Բելլան պոդիումի վրա էր, իսկ The Weeknd-ը երգում էր բեմում:

Ի դեպ, ավելի ուշ, հայտնի բերենդը երեկույթ էր կազմակերպել, որտեղ երգիչը հայտնվել էր որպես հեդլայներ, իսկ Բելլան ընկերուհիների հետ հանգիստ պարում էր նրա երգի տակ:


Իսկ ահա երեկ Սելենան ու The Weeknd-ը «բռնվել են». 24-ամյա երգչուհին համբուրվում էր իր 27-ամյա սիրելիի հետ Փարիզի ակումբներից մեկում այն ժամանակ, երբ Բելլան ընկերուհիների հետ զվարճանում էր ոչ հեռվում գտնվող մեկ այլ ակումբում:

«The Weeknd-ը իսկապես հոգ է տանում Սելենային: Նա երջանիկ է: Նրանք չեն ամաչում զգացմունքները ցուցադրելուց: Սելենան չի զգում, որ պետք է թաքցնի իր զգացմունքները նրա նկատմամբ», - ասել է PEOPLE-ի աղբյուրը: