Վարշավայում օտարերկրացին դրոն է բանեցրել նախագահական պալատի վրա
International newsՎարշավայում ձերբակալել են այն օտարերկրացուն, որը անօդաչու թռչող սարք է օդ բարձրացրել Բելվեդեր նախագահական պալատի շենքի վրա։ Այս մասին հայտնում է Լեհաստանի կառավարության պաշտպանության բյուրոն, գրում է Lenta.ru–ն։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 4-ի օրվա երկրորդ կեսին։ «Բյուրոյի աշխատակիցները, կատարելով օբյեկտների պաշտպանության իրենց առաջադրանքները, նկատել են անօդաչու սարք, որը թռչում էր Բելվեդերի վրայով։ Կառավարության պաշտպանության բյուրոյի աշխատակիցները պարզել են դրոնի օպերատորի գտնվելու վայրը, իսկ հետո ձերբակալել են նրան ու ստուգել փաստաթղթերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ թռչող սարքը գործարկողը Լատվիայի քաղաքացի է եղել, նրա հետ Ռուսաստանից ժամանած երկու կանայք են եղել։
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը արդեն ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Ռուսաստանցի կանանց ձերբակալության մասին հայտնի չէ։