Իրաքցի զինվորականներն ազատագրել են արևմտյան Մոսուլի մոտ 80 տոկոսը. ԶԼՄ-ներ c
International newsԻրաքցի զինվորականներն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից ազատագրել են Արևմտյան Մոսուլի տարածքների մոտ 80 տոկոսը: Այդ մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքյան հրամանատարությանը:
Հեռուստաալիքի լրագրողի խոսքերով՝ ԻՊ-ի գրոհայինները փորձում են թույլ չտալ խաղաղ բնակիչներին հեռանալ քաղաքի ազատագրված տարածքներից: Միևնույն ժամանակ իրաքցի զինվորականները կազմակերպել են անվտանգ միջանցք բնակիչների համար:
ԻՊ խմբավորման ահաբեկիչներից արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է 2016 թվականի հոկտեմբերից ընթացող իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի գործողության ընթացքում: Քաղաքի արևմտյան հատվածը դեռ մնում է գրոհայինների հսկողության տակ: