2017-ի սկզբից ԱՄՆ-ում շուրջ 200 մարդ է սպանվել ոստիկանության կողմից
International newsԱՄՆ-ում տարեսկզբից շուրջ 200 քաղաքացի է սպանվել ոստիկանների հետ բախման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Business Insider-ը` ընդգծելով վերջին տարիներին ոստիկանների կողմից իրականացվող սպանությունների աճը:
Աղբյուրի հաղորդմամբ` նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այնպիսի քաղաքականություն վարել, որն ավելի շատ ռեսուրսներ և արտոնություններ կընձեռի իրավապահ մարմիններին։
Թրամփի նախաձեռնած քայլերն արդեն կյանքի են կոչվում ԱՄՆ արդարադատության նախարարությունում: Երկրի Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանը, որով նախատեսվում էր նվազեցնել մասնավոր բանտերի շահագործումը: