Amnesty International-ը քննադատել է Հորդանանին նախօրեին իրականացված մահապատիժների համար
International newsAmnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել կոշտ քննադատությամբ Հորդանանի նկատմամբ, որտեղ մարտի 4-ին 15 մարդու են կախաղան բարձրացրել:
«Մահապատիժների ծավալները ցնցող են: Դա մեծ հետքայլ է այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ` հայտարարել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը Բեյրութում:
Amnesty International-ը Հորդանանին մեղադրել է այն բանում, որ մահապատիժները գաղտնի կերպով են իրականացվել: Նշվում է, որ դա ամենազանգվածային մահապատիժն է Հորդանանի ժամանակակից պատմության մեջ:
Վերջին տարիներին Հորդանանում առնվազն 100 մարդ է մահապատժի ենթարկվել, հիմնականում իսլամիստների հետ առնչություն ունենալու համար: