Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել
International newsԹուրքիայում կալանավորվել է Եկատերինա Բ. անունով մի ռուս կին, ում հետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը սպանությունից առաջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անկարայի դատարանում հարցաքննելուց հետո Եկատերինան կալանավորվել է: Նշվում է, որ կինը Անկարայում զբաղվել է կավատությամբ:
Հայտնի է դարձել, որ Եկատերինան ու Ալթընթաշը, բացի հեռախոսազրույցներից, WhatsApp-ի հավելվածի միջոցով նամակագրություն են ունեցել: