Վերադարձ անցյալ, Քորթնին եւ ես 9 ու 10 տարեկանում. Քիմ Քարդաշյանի արխիվային լուսանկարը
LifestyleThe keeping up with the kardashians ռեալիթիի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նոր արխիվային լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում քրոջ՝ Քորթնիի եւ ընկերների հետ է: Լուսանկարն արված է, երբ դեռ Քիմն ու Քորթնին դպրոցական աղջիկներ էին: Նրանք այստեղ 9 եւ 10 տարեկան են:
«Վերադարձ անցյալ, երբ Քորթնին եւ ես 9 ու 10 տարեկան էինք: Վստահ չեմ կարող ասել, թե որն է ավելի լավը. Ալիսոնի LA Raiders գիշերազգեստը, որը հագել է որպես շորտ, Քորթնիի սպորտային կոշիկները, թե՞ ես ու իմ մազերը, երբ մատներով խաղում եմ դրանց հետ»,- կատակել է Քիմը:
Նշենք, որ Քիմն ու Քանյեն շուտով տեղափոխվելու են Հիդեն Հիլզի իրենց նոր առանձնատուն: