Ադրբեջանում աճուրդի է հանվել պետական սեփականության 146 միավոր
International newsԱդրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2017-ի ապրիլի 4-ին նոր աճուրդ է նշանակել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ապրի 4-ին աճուրդի է հանվելու ընդհանուր առմամբ պետական սեփականության 146 միավոր, որից 21-ը հանդիսանում են բաց բաժնետիրական ընկերություններ, 78-ը` պետական մանր ձեռնարկություններ և օբյեկտներ, 16-ը` ոչ բնակելի տարածքներ և շինությունները, իսկ 14-ը` տրանսպորտային միջոցներ:
Աճուրդը տեղի է ունենալու բաց կարգով, այսինքն` կարող են մասնակցել անհատներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, տեղական եւ արտասահմանյան ներդրողներ:
Նավթի եւ մանաթի էժանացման պատճառով խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրը «Շահդենիզ-2» գազային հանքահորից գազը Թուրքիայի վրայով Եվրոպա արտահանելու «Հարավային միջանցք» գազային նախագծի իրականացումն է, պետք է մոտ 8 մլրդ դոլարի ներդրում կատարի նախագծում, սակայն չի կարողանում վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից: