Սանրվածքներ Մարտի 8-ին օրիգինալ ու գեղեցիկ տեսք ունենալու համար
LifestyleՄոտենում է կանանց ու աղջիկների սիրելի տոնը՝ Մարտի 8-ը։ Բոլոր աղջիկները ցանկանում են գեղեցիկ ու յուրահատուկ տեսք ունենալ այդ օրը։
Tochka-ն գրում է, որ եթե հոգնել եք ավանդական սանրվածքներից, ապա կարող եք օգտվել այս տարբերակներից։ Այս գարնանային և օրիգինալ սանրվածքները ձեզ կդարձնեն «Գարնան արքայադուստր»։ Ինչպես նաև դրանք բավականին հեշտ է անել, քանի որ դրանց հիմքում սովորական հյուսքերն են։
Ի դեպ, այս տոնը կապված է գերմանացի Կլարա Ցետկինի անվան հետ։ 1910 թվականին ակտիվիստ Կլարան Կոպենհագենում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում առաջարկում է մարտի 8-ը սահմանել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Այժմ, ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններում մարտի 8-ին շնորհավորում են մայրերին, քույրերին ու սիրելի կանանց։








