Համբուրգում չեղարկել են Թուրքիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ միջոցառումը
International newsԳերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի իշխանությունները չեղարկել են միջոցառում, որին պետք է մասնակցեր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն, հայտնում է Die Welt–ը։
Չավուշօղլուն ուզում էր միջոցառման ժամանակ պատմել Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի ներդրման մասին։ Միջոցառումը պետք է անցներ մարտի 7-ին։
Չինովնիկ Ֆալկո Դրոբմանի խոսքով, հանձնաժողովը հայտնաբերել է, որ միջոցառման համար նախատեսված դահլիճում «կրակից համարժեք պաշտպանություն չի եղել»։ Պարբերականը նշում է, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք Չավուշօղլուի մասնակցությամբ միջոցառումը հնարավոր կլինի կազմակերպել մեկ այլ վայրում, թե ոչ։