Հյուսիսային Կորեայի դեսպանը Մալայզիայից արտաքսվելուց հետո Պեկին է ժամանել
International newsԿուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպան Կան Չխոլը, որին մալայզիական իշխանությունները պերսոնա նոն գրատա են հայտարարել՝ Կիմ Չեն Նամի մահվան շուրջ բորբոքված սկանդալից հետո, ժամանել է Պեկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օդանավակայում հավաքված բազմաթիվ լրագրողները դեսպանի հետ խոսելու հնարավորություն չեն ունեցել։ Դեսպանին շրջապատել էին անվտանգության աշխատակիցները։
Մալայզիայի իշխանությունները պերսոնա նոն գրատա էին հայտարարել դեսպանին, որը հրաժարվել էր ներողություն խնդրել Կիմ Չեն Նամի սպանության հետաքննության քաղաքականացված բնույթի մասին իր հայտարարությունների համար։ Դեսպանը պետք է լքեր երկիր 48 ժամվա ընթացքում։