Մեծ Բրիտանիայում 4 տարում 13 ահաբեկչություն է կանխվել
International newsԲրիտանիայի անվտանգության ծառայությունները 4 տարում 13 պոտենցիալ ահաբեկչություն են կանխել, հայտնել է Սքոթլենդ յարդի հակաահաբեկչական աշխատանքները համակարգող ներկայացուցիչը, փոխանցում է BBC –ն։
Մարկ Ռոուլին նաեւ հայտնել է, որ ոստիկանությունում միաժամանակ ընթանում է մոտ 500 հակաահաբեկչական հետաքննություն։
Ռոուլին նաեւ կարեւորել է քաղաքացիների մասնակցությունը հակաահաբեկչական պայքարին՝ ասելով, որ հասարակ քաղաքացիների տեղեկություններն օգնել են առավել ռիսկային հետաքննությունների մեկ երրորդում, նաեւ օգնել են կանխել 13 ահաբեկչություն։