Սամվել Կարապետյանը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում (Photo)
LifestyleՌուսաստանում գործունեություն ծավալող հայազգի գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ներառվել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը:
Հայ գործարարը վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 394-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 4.36 միլիարդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Կարապետյանը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում հայկական ազգանունով միակ գործարարն է:
Ինչպես նախորդ տարիներին, ցանկը գլխավորում է Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 85.6 միլիարդ ԱՄՆ դոլար:

