Թբիլիսիում մեկնարկել Է «Կանայք ոստիկանությունում» միջազգային խորհրդաժողովը
International newsԹբիլիսիում մեկնարկել Է «Կանայք ոստիկանությունում» միջազգային խորհրդաժողովը, որն ընթանում Է «Ուժեղացնել, ոգեւորել եւ լուսավորել» կարգախոսի ներքո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին, խորհրդաժողովին մասնակցում են ավելի քան 300 կանայք, որոնք աշխատում են 19 երկրների իրավակարգի մարմիններում, այդ թվում՝ Վրաստանում:
Խորհրդաժողովի նպատակն այդ ոլորտի աշխատողների որակավորման բարձրացումն Է, ոստիկանության շարքերում կանանց դերի արժեւորումը եւ նրանց մոտիվացիայի խթանումը:
Վրաստանի խորհրդաժողովին ոստիկաններ են ժամանել Լեհաստանից, Հունաստանից, Մոլդովայից, Հայաստանից, Տաջիկստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Լիտվայից, Չեռնոգորիայից. Պակիստանից եւ այլ երկրներից: Խորհրդաժողովի շրջանակներում նախատեսված են գործնական պարապմունքներ, որոնք կնպաստեն ոստիկանների որակավորման բարձրացմանը: