Նազարբաեւը պաշտոնյաներին խորհուրդ Է տվել շողոքորթել ոչ գեղեցիկ կանանց
International newsՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ երկրի պաշտոնյաները չեն կարողանում ճիշտ շփվել կանանց հետ եւ իրեն մշտապես հարկ Է լինում դա սովորեցնել նրանց: Այդ մասին նա մարտի 7-ին ասել Է պետության ղեկավարի վարչակազմում Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Zakon.kz պորտալին:
«Եթե նա գեղեցիկ Է, նրան ասա, որ նա խելացի Է: Եթե նա այնքան Էլ գեղեցիկ տեսք չունի, ասա՝ գեղեցիկ Է: Եթե ոչ այս Է, ոչ այն, ասա՝ որքան ես նիհարել»: Ճի՞շտ Է: Ահա ես շարունակ սովորեցնում եմ նրանց, չեն կարողանում ճիշտ շփվել»,- գանգատվել Է Նազարբաեւը:
2016 թվականի հունիսին Նազարբաեւը հնարավոր Է համարել հանրապետության բարձրագույն պաշտոնում հանրապետության կին քաղաքացու ընտրվելը: «Միանգամայն կարող Է լինել: Մանավանդ որ նման պատրաստված կանայք կան»,-հայտարարել Է նա: