Ֆիլիպինների ներկայացուցիչների պալատը մահապատժի վերականգնման մասին օրինագիծ է ընդունել
International newsՖիլիպինների ներկայացուցիչների պալատը մահապատժի վերականգնման մասին օրինագիծ է ընդունել, հայտնում է «Սինհուան»։
Պալատը հաստատել է մահապատժի մասին օրինագիծը, ըստ որի թմրադեղերի հետ կապված հանցագործությունների համար երկրում վերականգնվում է գերագույն պատժամիջոցը։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը պաշտոնը ստանձնել էր անցած տարվա հունիսին, միշտ էլ կողմ էր արտահայտվում մահապատժի մասին օրենքը վերականգնելուն՝ շեշտելով, որ դա ծանր հանցագործությունների կանխման արդյունավետ մեթոդ է։
Օրինագիծը փոխանցվելու է Սենատին ու ուժի մեջ է մտնելու, երբ Դուտերտեն կստորագրի այն։