Զարուհի Փոստանջյանը որոշել Է նոր կուսակցություն հիմնել. «Ժամանակ»
Politics«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժառանգությունից» օրերս հեռացած Զարուհի Փոստանջյանը որոշել Է նոր կուսակցություն հիմնել։ Այդ մասին նա կհայտարարի այսօր կայանալիք ասուլիսում։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի Է ունենալու մինչև խորհրդարանական ընտրությունները։ Կուսակցության անվանումը դեռևս չի որոշվել, բայց ենթադրելի Է, որ այն լինելու Է ազգային ժողովրդավարական ուղղության։
Զարուհի Փոտանջյանին միացել են բազմաթիվ գաղափարակիցներ և «Ժառանգության» անդամներ, ովքեր կուսակցության՝ Սեյրան Օհանյանի և Օսկանյանի հետ միանալուց հետո դադարեցրել են իրենց անդամակցությունը «Ժառանգությանը»»։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։