Մալայզիայի իշխանությունները Բորնեոյում ԿԺԴՀ-ի 37 քաղաքացու են ձերբակալել
International newsՄալայզիայի իշխանությունները Բորնեոյում ԿԺԴՀ-ի 37 քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ իմիգրացիոն ծառայությունների ստուգայցի ընթացքում ձերբակյալվել են հյուսիսկորեացի 37 բանվորներ, որոնք Բորնեոյում շինանարարությամբ էին զբաղվում: Նրանք ձերբակալվել են ապօրինի կեցության պատճառով:
Երկու երկրների հարաբերությունները փչացան այն բանի հետո, երբ սույն թվականի փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում հարձակում է գործվել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր Կիմ չեն Նամի վրա՝ Հյուսիսային Կորեայի քաղաքացիների կողմից, որի արդյունքում Կիմ չեն Նամը մահացել է: Հյուսիսային Կորեան հերքում է միջադեպին իր մանսկացությունն ու Մալայզիան մեղադրում Հարավային Կորեայի հետ «դավադրությունում»: