Թրամփը կարեւորել Է գեղեցիկ սեռի դերը հասարակության մեջ
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կանանց միջազգային օրը` Մարտի 8-ին, նշել Է գեղեցիկ սեռի կարեւոր դերը հասարակության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հսկայական հարգանք եմ տածում կանանց ու մեր հասարակության կյանքում նրանց խաղացած դերի նկատմամբ: Կանանց միջազգային օրը միացեք ինձ, որպեսզի հավուր պատշաճի գնահատենք կանանց կարեւոր դերն այստեղ Ամերիկայում եւ աշխարհում»,- գրել Է Թրամփն իր twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: