Լը Պենի հաղթանակը կդառնա «Եվրոպայի վերջը». եվրակոմիսար
International newsԵվրահանձնաժողովը «Բ պլան» չունի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի հաղթելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին Die Zeit շաբաթաթերթում (լույս կտեսնի մարտի 9-ին) տպագրված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել մարտի 8-ին:
«Ես երկար տարիներ եմ զբաղվում քաղաքականությամբ, եւ իմ քաղաքական փորձն ինձ ասում Է. չի կարելի «Բ պլան» պատրաստել: Եթե դուք դա անեք, նշանակում Է, որ այլես չեք հավատում «Ա պլանին»: Մեր «Ա պլանն» այն Է, որ նա տանուլ կտա: Եվ ես հուսով եմ, որ նա խայտառակ կերպով տանուլ կտա: Դա կարեւոր նշան կլիներ, որ ֆրանսիացիները նրան թույլ չտան գայթակղել իրենց»,- ասել Է Մոսկովիսին:
Եվրակոմիսարի խոսքով՝ Լը Պենի հաղթանակը կդառնա «այն Եվրոպայի վերջը, որը մենք գիտենք», հաղորդել Է ՌԻԱ նովոստի գործակալությունը: