Այսօր Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կհանդիպեն «Քյոլնն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Յուրգեն Կլոպն արդեն հրապարակել է իր թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս առաջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել, մեկնարկային կազմում է: Յուրգեն Կլոպը անհաջող մեկնարկից հետո խաղադաշտ է բերում հետևյալ կազմը. «Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Սեբաստիան Կել, Սինձի Կագավա, Իլկայ Գյունդողան, Չիրո Իմոբիլե, Հենրիխ Մխիթարյան, Մատս Հումելս, Քեւին Գրոսկրոյց, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Լուկաս Պիշչեկ, Էրիկ Դուրմ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: