ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադին փախել է Մոսուլից` պայքարը թողնելով իր հրամանատարներին
International newsԱմերիկյան և իրաքցի պաշտոնյաները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Մոսուլը` պայքարը թողնելով իր հրամանատարներին:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ամերիկյան և իրաքյան աղբյուրների հաղորդմամբ` ալ Բաղդադին այժմ թաքնվում է անապատում` կենտրոնանալով սեփական անձի փրկության վրա: Իսլամիստների առաջնորդի գտնվելու վայրի մասին տեղեկությունը հստակեցնելն անհնար է:
2014-ին Իրաքի հյուսիսային շրջաններ ներխուժելով` ալ-Բաղդադին իրեն մուսուլմանների ղեկավար-«խալիֆ» էր հռչակել Մոսուլի Մեծ մզկիթում:
Ամերիկյան զինվորական հրամանատարության կարծիքով` Մոսուլում տարածքներ կորցնելու և իսլամիստների` ղեկավարության հետ կապ չունենալու հանգամանքը խոսում է քաղաքը լքելու մասին: