Թուրքիան դադարեցրել է սիրիացիներին աջակցող «Գթասրտության կորպուս» կազմակերպության աշխատանքը
International news«Գթասրտության կորպուս» միջազգային օգնության կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում, հայտնել է Թուրքիայում իր գործունեության արտոնագրի hետկանչի մասին:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն` մեջբերելով կազմակերպության կայքում հրապարակված կոմյունիկեն, Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել արտոնագիրը, որը թույլ էր տալիս «Գթասրտության կորպուսին» գործունեություն ծավալել Թուրքիայում: Այդ պատճառով կազմակերպությունն ստիպված է անհապաղ դադարեցնել իր աշխատանքն այդ երկրում:
Արտոնագրի հետկանչման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Կազմակերպությունից նշել են, որ հույս ունեն շարունակելու երկխոսությունը թուրքական իշխանությունների հետ:
«Գթասրտության կորպուսը» 2012 թվականից Թուրքիայի տարածքում համակարգել է Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու լայնամասշտաբ գործողությունները: