Յուտայի նահանգի նախկին նահանգապետը համաձայնել է ԱՄՆ-ի դեսպանը դառնալ Ռուսաստանում. NBC
International newsԱՄՆ-ի Յուտայի նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը համաձայնել Է ԱՄՆ-ի դեսպանը դառնալ Ռուսաստանում:
Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Հանթսմանն ընդունել Է Վաշինգտոնի համապատասխան առաջարկը: Անցյալ շաբաթ նախկին նահանգապետը հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, նա նաեւ կապվել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնականների, հնարավոր Է` նաեւ հենց նախագահի հետ:
Politico թերթը, վկայակոչելով աղբյուրներ, մարտի 8-ին նաեւ հայտնել Է, որ հարցը «փաստաթղթերի ստորագրման փուլում Է»: Հանթսմանը Ջորջ Բուշ Ավագի օրոք որպես ԱՄՆ-ի դեսպան Է աշխատել Սինգապուրում, իսկ Բարաք Օբամայի օրոք՝ Զինաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: