Գվատեմալայում հրդեհից զոհված երեխաների թիվը հասել է 21-ի, երկրում եռօրյա սուգ Է հայտարարված
International newsԳվատեմալայում Տնային բռնության վերականգնողական կենտրոնում բռնկած հրդեհի զոհերի թիվը մարտի 8-ի երեկոյան հասել Է 21-ի:
Այդ մասին հայտնել Է երկրի մայրաքաղաքի Roosevelt հոսպիտալի ղեկավարությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 19 զոհված դեռահասների մասին: Բժիշկների տվյալներով՝ եւս երկու անչափահասներ ստացած այրվածքներից հոսպիտալում մահացել են ավելի ուշ: Վիրավորների ընդհանուր թիվը գնահատվում Է 39, հաղորդել Է Prensa Libre պորտալը: Նրանց տեղափոխել են Roosevelt եւ San Juan de Dios հոսպիտալներ:
Գվատեմալայի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել երեխաների մահվան կապակցությամբ: Գվատեմալայի դատախազության ներկայացուցիչ Աբներ Պալասիոսը հայտնել Է, որ բռնկման պատճառ կարող Էր լինել կենտրոնում բնակվող դեռահասներից մեկի կողմից իր ներքնակի հրիկզումը, բայց բոցը տարածվել Է ամբողջ շենքում: Հրդեհի նախօրյակին վերականգնողական կենտրոնից, որտեղ գտնվում Էր շուրջ 600 անչափահաս, փախել են 60 դեռահասներ: Նրանք ըմբոստացել են դաժան վերաբերմունքի եւ վատ սննդի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: