ԵՄ-ն մարտի 15-ին կես տարով կերկարացնի հակառուսական պատժամիջոցները
International newsԵվրամիությունը մարտի 15-ին կես տարով կերկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարավ - արեւելքի ինքնահռչակ հանրապետությունների 146 քաղաքացիների, ինչպես նաեւ 37 կազմակերպությունների դեմ:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպացի դիվանագիտական մի աղբյուր:
«ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհուրդը («Կորեպեր») ՌԴ-ի եւ Ուկրաինայի համար սեւ ցուցակը վեց ամսով կերկարաձգի մարտի 15-ի հերթական նիստում»,- ասել Է նա:
Ռուսաստանի համար սեւ ցուցակը վերջին անգամ կես տարով երկարաձգվել Է սեպտեմբերի 15-ին: Այն ժամանակ դրա մեջ մտնում Էր 146 մարդ, ներառյալ ՌԴ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, ռուսաստանցի քաղաքական գործիչներ, գործարարներ եւ ուժայիններ, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ղեկավարներ: Ցանկում ներառվել են 37 կազմակերպություններ, այդ թվում՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի բոլոր հայտնի ռազմական եւ քաղաքական կառույցները, որոնց հետ եվրոպական բիզնեսին արգելված Է որեւիցե հարաբերություն հաստատելը:
Բոլորին, ովքեր հիշատակված են ցուցակում, արգելված Է ԵՄ մուտքը, իսկ նրանց ակտիվները, Եվրոպայի բանկերում դրանց հայտնաբերման դեպքում, ենթակա են սառեցման: