Գերմանացի խորհրդարանականները պահանջում են ազատել Թուրքիայում կալանավորված լրագրողին
International newsԳերմանիայի Բունդեսթագում խորհրդարանականներն արշավ են սկսել` Թուրքիայից պահանջելով ազատ արձակել Die Welt պարբերականի կալանավորված թղթակից Դենիզ Յուջելին:
Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Գերմանացի խորհրդարանականները Բունդեսթագի նիստի ժամանակ հագել են լրագրողի պատկերով շապիկներ, որոնց վրա գրված է եղել. «Ազատեք Դենիզին»:
Լրագրողին ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև կանցլեր Անգելա Մերկելը:
Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան անվանել է «ահաբեկիչ» և «Գերմանիայի լրտես»: