Չավուշօղլուին թույլ չեն տվել մտնել շվեյցարական հյուրանոց
International newsՇվեյցարական հյուրանոցը չեղարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլու մասնակցությամբ է քարոզչական միջոցառումը։ Մարտի 9-ին շվեյցարական Hilton Zürich Airport-Hotel հյուրանոցի մենեջեր Ալեքսեյ Լինչուկը հայտնել է, որ այդ հյուրանոցում չի անցկացվի Չավուշօղլուի կիրակնօրյա հանդիպումը թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ։ «Մենք չենք կարող ապահովել միջոցառման մասնակիցների ու հյուրանոցի աշխատակիցների անվտանգությունը»,- հայտնել է մենեջերը, շեշտելով, որ միջոցառման չեղարկումը հյուրանոցի աշխատակազմի որոշումն է, փոխանցում է DW.–ը։
Միաժամանակ գալիք միջոցառման կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Շվեյցարիայի իրավապահ մարմինների աշխատակիցները։ «Նույնիսկ ոստիկանության ներկայությունը չի կարող երաշխավորել միջոցառման անվտանգ ընթացքը»,- ասել է իրավապահների ներկայացուցիչը։
Ավելի վաղ Չավուշօղլուի միջոցառումը չեղարկվել էր նաեւ Ռոտերդամում՝ շենքի սեփականատերը , որտեղ պետք է անցներ միջոցառումը, հրաժարվել էր հարթակ տրամադրել քարոզչական ելույթի համար։ Համբուրգում միջոցառման չեղարկումից հետո Թուրքիայի նախարարը այդ որոշումն անվանել էր «տոտալ ռեպրեսիվ համակարգի» դրսեւորում։