Դեռևս չհրապարակված փաստեր նոր սերնդի iPhone-ի մասին
LifestyleՆոր սերնդի սմարթֆոնը դեռևս չի ներկայացվել հասարակությանը, բայց դրա մասին խոսում են բոլորը՝ փորձելով կռահել, թե այս անգամ ինչ նորարարական զարգացումներով է զարմացնելու «խնձորային» այս նոր բրենդը:
Պարզվում է` նոր սերնդի արդեն ութերորդ iPhone–ը չի ունենա Lightning միակցիչ, ինչի փոխարեն Apple–ը սմարթֆոնին կավելացնի USB-C-պորտ:
Համաձայն ԶԼՄ-ների՝ ընկերությունը կհրաժարվի Lightning միակցիչից, որը կիրառվել է iPhone 7 և iPhone 7 Plus վերջին մոդելներում։ Իսկ ահա նոր սմարթֆոնը կունենա 24 կոնտակտային USB-C միակցիչ, որը ստանդարտ է ուրիշ տարբեր սարքավորումների համար։
Ինչպես հայտնում է Lenta.ru–ն, iPhone 8-ում չի լինի նույնիսկ Home կոճակը, ինչը տեղ կբացի սենսորային էկրանի համար, լիցքավորվելու է անլար եղանակով
Սմարթֆոնն արտադրվելու է 3 տարբերակով՝ 4.7, 5 և 5.5 դյույմանոց LCD և OLED էկրաններով, որոնք ձգվելու են դեպի աջ և ձախ կողմերը: Սա նշանակում է, որ Apple-ը ստիպված կլինի տեղափոխել սմարթֆոնների կողային հատվածում առկա կառավարման կոճակները:
Հեռախոսների հետին պատյանները պատրաստված են լինելու ապակուց: Ընդհանուր առմամբ, iPhone 8-ի դիզայնը լինելու է մինիմալիստական:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: