Լիլի Վարդանյանը՝ երեխաների, հայրենիքից հեռու ապրելու պատճառների և աշխատանքային ծրագրերի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Լիլի Վարդանյանը, ում հեռուստադիտողը տարիներ առաջ ճանաչեց «Կարգին հաղորդման» շրջանակներում:
-Լիլի, Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ են, էկրաններին էլ շատ հազվադեպ եք հանդիպում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
- Պասիվությունս պայմանավորված է նրանով, որ ես հիմնականում Հայաստանում չեմ ապրում: Երբեմն-երբեմն վերադառնում եմ ու հետաքրքիր նախագծերի առաջարկը չեմ մերժում, միայն թե մի պայմանով, որպեսզի դրանցում երկարատեւ զբաղվածություն չունենամ, քանի որ ֆիզիկապես չեմ կարողանա երկար մնալ այստեղ: Այնպես է դասավորվել, որ տարվա ընթացքում ես կարող եմ հաճախ փոխել բնակությանս վայրը: 17 տարի Կանադայում եմ ապրել, հիմա ավելի շատ Հայաստանում եմ լինում, բայց շուտով պետք է մեկնեմ Կալիֆորնիա, քանի որ մեծ աղջիկս որոշել է ընդունվել ռեժիսուրայի ֆակուլտետ ու մենք նպատակահարմար գտանք, որ նա կրթությունը ստանա ԱՄՆ-ում: Սա նախնական մտքեր են, բայց քանի որ կյանքս միշտ անկանխատեսելի զարգացումներ է ունեցել, սովորել եմ կյանքս չպլանավորել:
-Լիլի, վստահ եմ, շատերի համար անակնկալ կլինի այն, որ այդքան մեծ աղջիկ ունեք, կպատմե՞ք Ձեր ընտանիքից:
- Ես ունեմ երկու հրաշք աղջիկ, ովքեր այս պահին ապրում են իրենց հայրիկի մոտ, քանի որ ճիշտ կլիներ, որ մեծ աղջիկս ավարտական դասարանները անցկացներ Կանադայում: Ինձ հիմա շատ դժվար է, իհարկե, երեխաներիցս հեռու լինելը, բայց ինձ համար առաջնահերթ կարեւոր է, որ երեխաներս լավ կրթություն ստանան, բացի այդ մեր՝ իրարից հեռու գտնվելը ժամանակավոր է: Ցավում եմ, որ մեր երկրում ուսումնական համակարգն այնքան բարձր մակարդակի վրա չէ, որ ցանկություն ունենայի երեխաներս այստեղ կրթություն ստանային:
Շարունակությունը՝ այստեղ: